Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Չեխական երաժշտությունը՝ «Գաֆեսճյանում»

Չեխական երաժշտությունը՝ «Գաֆեսճյանում»
02.12.2013 | 11:51

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում դասական երաժշտության սիրահարներին կպարգևեն չեխական երաժշտության երեկո։

Չեխ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչյունները կստեղծեն չեխական գեղեցիկ մթնոլորտ։ Հայ հանդիսատեսը կունկնդրի Ա.Դվորժակի Սերենադը փողային գործիքների, թավջութակի և կոնտրաբասի համար և Բ. Սմետանայի Լարային կվարտետ No.1-ը։

Սիրով հրավիրում ենք մասնակիցը դառնալ գեղեցիկ երեկոյի և ունկնդրել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տաղանդաշատ երաժիշտների հոգեթով կատարումները։

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ